Գլխավոր

Ճամփորդություններ  

Տաթևի վանք 2 օր
Երթուղի՝ Երևան - Խոր Վիրապ - Նորավանք - Զորաց Քարեր - Գորիս - Տաթև վանական համալիր - Խնձորեսկ - Երևան

Նորավանք - Սելիմի քարավանատուն - Նորադու...

Ավելին․․․
7 Days Eco tour in Armenia

Dilijan National Park and Khosrov State Reserve

DAY 1 
Transfer from Georgian-Armenian border to Dilijan.
Dilijan health resort town surrounded by the Lesser Caucasus mountain-range lies to the north-eastern part of the Republic of Armenia, in the valley of the river Aghstev, at a height of 1100-1510 meters above sea level. It borders with the Bazums in the north-east, the Pambaks - in the west and south-west, the Murghuzes- in the east and the Aregunis- in the south-east.The gorge mountain-ranges are covered with rich forests changing to alpine meadows at the alp.



Տուրեր դեպի ՀայաստանՏուրեր Հայաստանից

Զարմանահրաշ երկիր Հայաստան

Հայաստանը աշխարհի ամենահնագույն և զարմանահրաշ երկրներից մեկն է: Այն Բաբելոնի և Ասորեստանի, Հունաստանի և Հռոմեական Կայսրության, Պարթենոնի և Պարսկաստանի հասակակիցն է: Հայաստանն առաջինն է ընդունել քրիստոներությունը, որպես պետական կրոն: 

Բնության հարուստ պաշարները, գեղատեսիլ բնությունը, գեղեցիկ լեռնային բնանկարները, բարձր ազգային մշակույթը, լավ գինիները, յուրահատուկ պատմական հուշարձանների առատությունը Հայաստանին տալիս են իսկապես հազվագյուտ գրավչություն: Այսպիսի երկիրը ուղղակի չի կարող լինեն անհետաքրքիր զբոսաշրջիկների համար: 

Զարմանալի չէ, որ զբոսաշրջությունը Հայաստանում՝ հանգիստը Հայաստանում, այսօր մեծ հետաքրքրություն է ներկայացնում ճանապարհորդություններ սիրողների լայն շրջանակներում: 

Որպես կանոն, ուղևորությունը դեպի Հայաստան սկսվում է մայրաքաղաքի՝ Երևան քաղաքի այցելությունից: Քաղաքի շրջակայքում են գտնվում կարևորագույն և առավել հայտնի տեսարժան վայրերը: Այս քաղաքը պարզապես գեղեցիկ չէ, այն ապշեցնում է իր բազմաբնույթ ճարտարապետությամբ, որն իր մեջ միաժամանակ համատեղում է արդի և հայկական ավանդական լավագույն ճարտարապետական ոճերը: Զբոսաշրջությունը Երևանում, ինչպես նաև ընդհանրապես Հայաստանում, ենթադրում է հնագույն վանքերի և բնության զարմանահրաշ հուշահամալիրների այցելություն, որոնք իբրև դրախտային վայր լինեն: Տեսարժան վայրերի այցելությունը կդարձնի Ձեր հանգիստը Երևանում անմոռանալի: 

Այսօր Հայաստանում, ինչպես նաև Երևանում առաջարկվում են տարբեր կարգի հանգստայն ձևեր՝  լեռնադահուկային, ակտիվ, առողջարանային, էքսկուրսիոն, ինչպես նաև այս ամենի համադրությունը: Նույնիսկ եթե Դուք ընտրել եք հանգիստը Հայաստանում, որպեսզի նվաճեք բարձրադիր գագաթներ, քիչ է հավանականությունը, որ Դուք կկարողանաք շրջանցել հնագույն վանքերն ու ճարտարապետական հնագույն կոթողները: 

Հանգիստը Հայաստանում իր մեջ ներառում է բազմազան ձիարշավային և քայլարշավային ուղևորություններ, գետային “rafting” և ժայռամագլցում, որսորդություն, լեռնագնացային և քարանձավային արշավներ, ինչպես նաև հանգիստ Սևանի ափին: Եթե Դուք ակտիվ հանգստի սիրահար եք, ապա Ձեզ անպայման կոգեշնչի Հայաստան այցելուլու գաղափարը: 

Առողջարանային հանգիստը Հայաստանում ենթադրում է Հայաստանի ջերմային և հանքային հանգստավայրերը՝ Դիլիջան, Ջերմուկ, Արզնի: 

Արդի ձմեռային սպորտաձևերի սիրահարների համար առավել գրավիչ է հայտնի լեռնադահուկային հանգստավայր Ծաղկաձորը: 

Ցանկացած պարագայում հանգիստը Հայաստանում կնվիրի Ձեզ առավել հուզիչ տպավորություններ և հիշողություններ այս հնագույն և միևնույն ժամանակ այսքան երիտասարդ (հայերի) հայրենիքի մասին: 

 

 



Apycom jQuery Menus